Շպռօտի ամենահիշվող Ամանորյա նվերը, հայրիկի հետ սահնակ քշելն ու 2014 թ. բարեմաղթանքները
2013 թվականն իր տեղը զիջեց 2014 թվականին: Ոմանց համար 2013-ը հաջողակ, ոմանց համար պարզապես սովորական տարի էր: Ամանորի հետ կապված իր հիշողություններով ու դրական լիցքերով Operativ.am-ի հետ կիսվեց երգչուհի Շպռօտը (Անի Թովմասյան), ով այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում:
-Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք դիմավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Ամանորին աշխատելու եմ, բայց հետո ընկերուհուս՝ Էլենի և իր ընտանիքի հետ կնշենք:
-Ի՞նչ հիշողություններ ունեք Ամանորի հետ կապված:
Ա՜խ, շատ լավ հիշողություններ: Հայրիկիս եմ հիշում, թե ինչպես էինք սահնակ քշում. քրոջս հետ էլ ձմեռ պապիկի ոտնատեղերն էինք փնտրում:
-Ի՞նչ խորհուրդ ունի Ամանորը Ձեզ համար:
Գունագեղ, գեղեցիկ տոն է:
-Ամենհիշվող և օրիգինալ նվերը, որ ստացել եք:
Վարդագույն կոմբինիզոնը, որը մայրիկս էր նվիրել:
-Ձմեռ պապիկին հավատացե՞լ եք:
Այո, հավատացել եմ:
-Հայաստանո՞ւմ է ավելի հոգեհարազատ նշել Ամանորը, թե՞ ԱՄՆ-ում
Իհարկե Հայաստանում, քանի որ մեզ մոտ ավելի ուրախ են նշում, իսկ այստեղ՝ ոչ
-Ե՞րբ եք պատրաստվում նոր տեսահոլովակ ներկայացնել:
Ամանորից հետո կսկսեմ նկարահանումները:
-Ե՞րբ եք պլանավորում վերադառնալ Հայաստան, քանի որ Ձեր երկրպագուները Ձեզ կարոտում են:
Ես էլ եմ շատ կարոտում, հուսով եմ՝ շուտով կվերադառնամ:
-Ձեր մաղթանքները Հայ ժողովրդին:
Մաղթում եմ համբերություն և լավատեսություն իմ սիրելի ժողովրդին:
Զրուցեց` Մարիա Կոշեցյանը