Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանակահարությունից
Անցյալ շաբաթ աշխարհը տեսավ տեսահսկման տեսախցիկների կողմից նկարահանված կադրերը Նյու Յորքի փողոցներից մեկում, որտեղ հետիոտները փախչում էին դանակով տղամարդուց։
Որոշ ժամանակ անց պարզվեց, որ այդ մարց թվում է եղել Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Նիկլաս Բենդտները․ դանիացին հաստատել է, որ ձայնագրություններում իսկապես եղել են նա և իր ընկերները։
«Այո, ես կարող եմ հաստատել, որ տեսանյութում ես եմ: Հնարավո՞ր է, որ ես էի հարձակման ենթարկվել: Այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ չունեմ։ Բայց ես կարող եմ հաստատել, որ տեսանյութում ես եմ եղել», — Armsport-ի փոխանցմամբ՝ Բենդտների խոսքերն է մեջբերում The Sun-ը։
Հիշեցնենք՝ հարձակման հետևանքով վիրավորվել էր Դանիայի հավաքականի մեկ նախկին ֆուտբոլիստ, որը դեմքի և ականջի վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Հարձակվողը՝ 25-ամյա Ջոշուա Զինբերգը, ձերբակալվել է հաջորդ օրը։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։