Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին
Ժամեր առաջ ռուսական ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որոնց համաձայն իտալական Ա Սերիան ներկայացնող «Ատալանտան» շարունակում է հետաքրքրվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։
Այս լուրին անդրադարձել է Բերգամոն ներկայացնող ակումբի սպորտային տնօրեն Տոնի Դամիկոն։
«Սպերցյանի ծառայություններով հետաքրքրվելու մասին տեղեկությունները ճի՞շտ են։ Ոչ»,- ասել է Դամիկոն՝ պատասխանելով VseProSport-ի հարցին։
Ավելի վաղ նշվում էր, որ 24-ամյա խաղացողի գործակալ Ռաֆայելա Պիմենտան վերջերս հանդիպում է ունեցել «Ատալանտայի» ներկայացուցիչների հետ, փոխանցում է Armsport-ը։