Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն
Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ 2024 թվականի Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնությունը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 50-ից բարձր տարիքային խմբում չեմպիոն դարձավ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, ով 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Տիգրան Սահակյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Խաչատուր Մեսրոպյանը:
65-ից բարձր տարիքային խմբում չեմպիոն դարձավ Գարեգին Ալեքյանը, ով 7 հնարավորից վաստակեց 5.5 միավոր:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Գարիկ Խաչատրյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Անդրանիկ Աբրահամյանը:
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին: