Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վայր դնելու որոշումը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չդրեց: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ որոշում չի կայացրել և չգիտի, թե երբ վերջնական որոշման կգա:
Հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպո՞ւմն է եղել պատճառը, որ հիմա որոշում չի կայացրել, նա ասաց, որ այլ մեկնաբանություն չի տա:
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 18:00-ից հետո կհայտնի մանդատը վայր դնելու իր որոշման մասին: