Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն կարողացել ինքնուրույն քվեարկել նիստի ժամանակ
Օլիմպիական չեմպիոններ Հենո Պետրիաշվիլին (ըմբիշ) և Լաշա Թալախաձեն (ծանրորդ), որոնք այժմ Վրաստանում իշխող կուսակցության պատգամավորներ են, չեն կարողացել ինքնուրույն քվեարկել խորհրդարանի առաջին նիստում: Նրանց օգնել են խորհրդարանի մյուս անդամները, գրում է Tert.am-ը:
Օլիմպիական չեմպիոնները նոր գումարման խորհրդարան են անցել «Վրացական երազանք» կուսակցությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Օլիմպիական խաղերի եռակի, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի դեկտեմբերի 6-15-ը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայանալիք ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությանը: