Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները մթնոլորտային օդի պահպանության նորմերի վերահսկողության ընթացքում Երևան քաղաքի Ս.Փարաջանովի փողոցի 8 հասցեի հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ։
ԲԸՏՄ-ից տեղեկացնում են՝ մասնավորապես՝ շինհրապարակից դուրս եկող, հիմնահող տեղափոխող բեռնատարի թափքը ծածկված չի եղել փոշու կանխարգելման համար նախատեսված անթափանց ծածկոցով։
HOWO մակնիշի բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության։
Հիշեցում
Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում՝
▪️ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150.000 ՀՀ դրամի չափով։
Կրկնակի խախտումների դեպքում՝
▪️ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 300.000 ՀՀ դրամ։