Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է ստացել. նոր մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են «Opel Astra» և «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենաները, կա մեկ վիրավոր։
Oragir.News-ին Գյումրիի ԲԿ-ից փոխանցեցին, որ վիրավորը կին է, այս պահին դուրս է գրվել։
«Այսօր ժամը մոտ 17-17.30-ի հատվածում մարմնական վնասվածքներով Գյումրի ԲԿ է տեղափոխվել 86 թվականին ծնված Ն.Հ-ն։ Կինը կզակի պատռված արյունահոսող վերք է ստացել, անհրաժեշտ ամբուլատոր բուժումը ստանալուց հետո դուրս է գրվել»,-փոխանցեցին Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։