Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդների տեսադաշտը, ինչն էլ վթարների պատճառ է դառնում
Ճանապարհի երթևեկության անվտանգության ապահովման մեջ է մտնում նաև այն, որ մայթերը չպետք է լինեն անանցանելի, խաչմերուկներ մտնող հատվածները պետք է լինեն անցանելի և տեսանելի վարորդների համար, մինչդեռ թե Երևանում և թե մարզերում կան ճանապարհահատվածներ, որոնք իսկական պատուհաս են դարձել վարորդների և հետիոտների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նման ճանապարհ է համարվում նաև Երևան-Վանաձոր ավտոճանապարհի ժողովրդին հայտնի Հարթավան-Շենավան հատվածը։ Եթե Հարթավան գյուղի վարորդները գալիս են դեպի Երևան-Վանաձոր գլխավոր ճանապարհ ու փորձում են մտնել աջ գոտի, ապա տեսադաշտը ամբողջությամբ կարելի է ասել փակված է ու դրա մեղավորը Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանն ու Հարթավանի վարչական ղեկավար Ժիրայր Ավետիսյանն են և նրանց անգործության հետևանքով է, որ ճանապարհն սպասարկող ճանշինը մի հսկայական ավազի բուրգ է լցրել այնպիսի վայրում, որը փակում է վարորդների տեսադաշտը, ինչը պատճառ է դառնում ավտովթարների համար, իսկ քամու ժամանակ էլ այն ամբողջությամբ ցրիվ է գալիս։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով այսօր արդեն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի վաշտի հրամանատարը ճանապարհն սպասարկող ճանշինի ղեկավարին զգուշացրել է, որ պետք է ավազը նշված վայրից հեռացվի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։