Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի
Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Daily Star-ը։
Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության սահմաններից շատ հեռու: Դելֆինները շատ շփվող կենդանիներ են և հայտնի է, որ միմյանց հետ շփվում են իրենց «հատուկ սուլոցներով»: Այնուամենայնիվ, Դելլեն սուլում է միայն իր համար։
Վերջերս գիտնականները հետաքննել են կենդանու անսովոր վարքը՝ օգտագործելով ստորջրյա ձայնագրող սարքեր՝ ֆիքսելու Դելլեի արձակած ձայները: Նրանք պարզել են, որ միայնակ դելֆինը զարմանալիորեն բարձր է սուլում, և նրա սուլոցները զուրկ են «դիտավորությունից», քանի որ շրջապատում այլ հասցեատերեր չկան:
«Եթե դելֆինի կարգավիճակն անհայտ լիներ, կարելի էր եզրակացնել, որ ձայնագրությունների վրա երեք տարբեր դելֆիններ են»,- ասել են հետազոտողները։
Փորձագետներն ասում են, որ իրենք «հստակ բացատրություն չունեն» այս երևույթի վերաբերյալ, սակայն Դելլեի «ինքնազրույցը» կարող է լինել իր նմանների հետ շփվելու՝ սոցիալական փոխազդեցության անհրաժեշտության հետևանք: