«Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ անընդմեջ հաղթանակը
Երևանի «Ջունիոր» մարզադաշտում կայացավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրից հետաձգված «Փյունիկ»-«Նոա» հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի փոխչեմպիոն «Նոա»-ին հաջողվեց առավելության հասնել 1:3 հաշվով: «Նոա»-ի կազմում աչքի ընկան Պաբլոն (դուբլ) և Մենդոզան, իսկ «Փյունիկ»-ի հեղինակության գոլը խփեց Մալաքյանը:
«Նոա»-ն տոնեց իր 7-րդ անընդմեջ հաղթանակը և բարձրացավ 3-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի հանդիպումը կմեկնարկեն նոյեմբերի 26-ին: