Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը
Իտալիայի և Նիդեռլանդների հավաքականները հանդիպեցին Դևիսի գավաթ 2024-ի վճռորոշ խաղում։
Իտալացիները այս հանդիպմանը մոտեցան որպես ֆավորիտ և պաշտպանեցին տիտղոսը, որը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեցին։
Առաջինը կորտ դուրս եկան Մատեո Բերետինին և Բոտիկ Վան դե Զանդշուլպը։ Հոլանդացուն հաջողվեց մրցակցին պայքար պարտադրել միայն առաջին սեթում, երբ ինտրիգը շարունակվեց մինչև վերջինը։ Բերետինին հեշտությամբ հաղթեց երկրորդ սեթը և դիմակայության ճակատագիրը հանձնեց Յանիկ Սիներին։
Աշխարհի առաջին ռակետը թիմի համար պատմական հաղթանակի հասավ՝ երկու սեթում հաղթելով Տալոն Գրիքսպուրին։ Այս հանդիպումը տեղի ունեցավ նույն սցենարով. առաջին սեթը ձգվեց դեպի թայբրեյք, իսկ հոլանդացին երկրորդում չկարողացավ պայքար պարտադրել, փոխանցում է Armsport-ը։