Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները պլանավորում են գիշերել խորհրդարանի շենքի դիմաց
Վրաստանի ընդդիմության կողմնակիցները, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստները, որոնք չեն ընդունում երկրում խորհրդարանի ընտրության արդյունքները, Թբիլիսիի կենտրոնում հանրահավաք են անցկացնում, հայտնում է TASS-ը:
Ցուցարարների հիմնական մասը հավաքվել է Հանրապետության հրապարակում, իսկ մնացածները երթ են կատարել Թբիլիսիի տարբեր շրջաններից և միացել հրապարակում գտնվողներին:
Ակցիայի մասնակիցները պլանավորում են գիշերել խորհրդարանի շենքի դիմաց, որպեսզի երկուշաբթի խանգարեն պատգամավորներին անցկացնել 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում առաջադրել է կառավարության ներկայիս ղեկավար Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը:
Երբ խորհրդարանը ստանձնի իր իրավունքներն ու լիազորությունները, ներկայիս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ինքնաբերաբար հրաժարական կտա։
Նախարարներն ու վարչապետը կգործեն մինչև նոր կաբինետի նշանակումը։