Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությունը. պետական դավաճանություններ՝ չնչին գումարի դիմաց
Վերջին 4 տարում պետական դավաճանության հոդվածով 6 դատավճիռ կա:
17 տարվա ազատազրկման դատապարտված ժամկետային զինծառայողը, օրինակ՝ ծառայության բերումով իրեն հայտնի դարձած տեղեկությունները օտարերկրյա հատուկ ծառայություններին է փոխանցել ընդամենը 150 դոլարի դիմաց, գրում է 1lurer-ը։
Եղել են դեպքեր, երբ անձինք մարտական դիրքում տեսազանգով կապ են հաստատել հատուկ ծառայության աշխատակցի հետ՝ հնարավորություն տալով դիտարկել մարտական դիրքի կառուցվածքը, զինվածությունը:
Օրեր առաջ էլ հրապարակվեց լրտեսության հոդվածով առաջին դատավճիռը: Դատապարտվածը Ստեփանակերտում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանն է:
Պարզվում է՝ նա հավաքագրվել է 2020-ից՝ գործելով Սարխան մականունով: 2023-ին Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանումից հետո էլ հրաժարվել է Հայաստան վերադառնալ հատուկ ծառայության աշխատակցի հանձնարարությամբ: