Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թուլատրելի է փոխել սեռը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլատրված է սեռափոխությունը։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման կայքում։
Օրինագիծը փոփոխություններ է մտցնում Ընտանեկան օրենսգրքում, ըստ որի՝ արգելվում է ռուս երեխաներին որդեգրել և խնամակալություն հանձնել այն պետության քաղաքացիներին, որոնց երկրում թույլատրվում է սեռափոխությունը։
Փաստաթղթում պարզաբանվում է, որ խոսքը վերաբերում է սեռը փոխելուն ուղղված դեղամիջոցների օգտագործմանը, ինչպես նաև առանց համապատասխան բժշկական միջամտության անձը հաստատող փաստաթղթերում սեռին վերաբերող փոփոխություններ կատարելուն։