Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ:
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակիցների հետ համատեղ, «The Rufford Foundation “Conservation of the Endangered Endemic Partenogenetic Lizar in Armenia, 36638» ծրագրի շրջանակներում, Հայկական լեռնաշխարհի էնդեմիկ և վտանգված կուսածին ժայռային մողեսների վերաբերյալ տեղադրվել է 3 ուսուցողական և ճանաչողական ցուցանակ։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում գիտության և զբոսաշրջության աշխատակիցների կողմից կազմակերպվել է հերթական էկոկրթական հանդիպումը՝ Սյունիքի միջնակարգ դպրոցում։ Դասընթացի բուն թեման կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջոցառումների ներկայացումն էր։ ՊՈԱԿ-ը մասնակցություն է ունեցել Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագրի մեկնարկային աշխատաժողովին։
Գրեթե 50 աշակերտի և ուսանողի էր հյուրընկալել Բնության պետական թանգարանը։ Հերթական էկոդասն այս անգամ նվիրված էր Հայաստանի կենդանական և բուսական աշխարհի Կարմիր գրքին:
Նոյեմբերի 19-ին ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներն այցելեցին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոն՝ մասնակցելու Օրհուսի կոնվենցիային նվիրված դասախոսությանը: