Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հետ ինչ-որ բան այն չէ. Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Սիթիի» ֆուտբոլիստների մարզավիճակի մասին հինգ պարտությունների ֆոնին։
«Ես ճանաչում եմ տղաներին և գիտեմ, որ նրանք կվերականգնեն իրենց նախկին մարզավիճակը։ Եթե ես կասկածեմ նրանց, ուրեմն ինձ հետ ինչ-որ բան այն չէ։ Միգուցե պարզվի, որ ես բավականաչափ լավը չեմ, որպեսզի կարգավորեմ ներկա իրավիճակը, դա հետո կտեսնենք, բայց ես ևս ֆուտբոլիստ եմ եղել»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլայի խոսքը մեջբերում է City Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղում 0։4 հաշվով պարտվել է «Տոտենհեմին»։