Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզումից առաջ հանկարծակի արթնացել է
Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզումից առաջ հանկարծակի արթնացել է, հայտնում են ԶԼՄ-ը։
Հաղորդվում է, որ Հնդկաստանի Ջունջհունու քաղաքում 25-ամյա մի երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են հիվանդի մահը սրտի կանգից հետո։
Բժիշկները նշել են, որ մահվան պատճառը եղել է շնչառական անբավարարությունը։ Դիահերձումն իրականացվել է միայն փաստաթղթերի համաձայն։ Այնուհետեւ մարմինը հանձնվել է ընտանիքին՝ հուղարկավորելու համար։ Սակայն մինչ դիակիզումը տղամարդը սկսել է կենդանության նշաններ ցույց տալ։
Միջադեպը ներկայումս հետաքննվում է, և երեք բժիշկներ արդեն իսկ հեռացվել են աշխատանքից՝ անփութության կասկածանքով։