Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվել է Lexus-ին ու «ԳԱԶել»-ին. վիրավորը դեսպանատան աշխատակից է
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen Tiguan», «Lexus» և բեռնատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Volkswagen Tiguan»-ը հաշվառված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաշվեկշռում, հիվանդանոց դիմած քաղաքացին էլ դեսպանատան աշխատակից է։