Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործունեության համար, ոչ թե բաժնի պետի երեխաներին դպրոց տանելու․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջում գրում է․
«Նիկոլ Փաշինյան, պադավատապետությունը ոչ թե ծառայողական մեքենաների քանակն է, այլ դրանց օգտագործման նպատակը։
Օրինակ, երբ իրավապահ մարմիններին մեքենաներ են հատկացվում, այդ մեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործունեության կամ դեպքի վայր շուտ հասնելու համար և ոչ բաժնի պետի երեխաներին դպրոց/մանկապարտեզ տանել/բերելու։
Այդ խնդիրը կա թե՛ ՊԵԿ-ում, թե՛ ՔԿ-ում, թե՛ Ոստիկանությունում և թե այլ մարմիններում»։