Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավորություններ ստեղծել բակային տարածքներում հանգիստն անցկացնելու համար. Ավինյան
Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավորություններ ստեղծել բակային տարածքներում իրենց հանգիստն անցկացնելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ»,- տեղեկացրել է Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: