«Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկի»-ի դեմ խաղում. Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ն արտագնա խաղում մրցեց «Խիմկի»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Խիմկի արենա»-ում կայացած խաղում «Կրասնոդար»-ը չկարողացավ հաղթականի հասնել՝ վերջին րոպեներին բաց թողած գոլի պատճառով:
«Ցուլերն» առաջինը գոլը խփեցին երկրորդ կեսի մեկնարկում: Աչքի ընկավ Բատչին: «Խիմկի»-ին հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:
«Կրասնոդար»-ը կրկին մրցակցի դարպասը գրավեց և առաջ անցավ հաշվի մեջ՝ 86-րդ րոպեին, սակայն «Խիմկի»-ն խուսափեց պարտությունից՝ շնորհիվ լրացուցիչ ժամանակում խփած գոլի:
«Խիմկի»-«Կրասնոդար»` 2:2:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը մնաց պահեստայինների շարքում:
Այս տուրից հետո «Կրասնոդար»-ը կրկին ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Թիմն ունի 38 միավոր: «Զենիթ»-ն առաջինն է` 39 միավորով: