Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին լիովին մեղսունակ է եղել։ Այս մասին գրում է «Սպուտիկ Վրաստանը»՝ վկայակոչելով Ռուսթավի 2 հեռուստաընկերությանը։
Ձերբակալվածը ստուգվել է Լևան Սամխարաուլիի անվան դատական բժշկության ազգային բյուրոյում։ Այժմ նա դատվելու է իր կատարած հանցագործության համար։ Հակառակ դեպքում նա կհայտնվեր բուժման ուղարկելու վտանգի առաջ։
Բեկա Ջաիանիին մեղադրանք է առաջադրվել հատուկ դաժանությամբ դիտավորյալ սպանություն կատարելու համար, որը կատարել է սեռից ելնելով։ Նրան սպառնում է 16-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։