Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Առողջապահության համակարգում առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության համապարփակ ապահովագրության ուղղությամբ մեծ քայլն անելուն: Այս մասին Հանրային ՀԸ տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարզային այցերը շատ մեծ նշանակություն ունեն ինձ համար, որովհետև ես այնտեղից ստանում եմ տպավորություններ, տեղեկություններ, տեսնում եմ իրադրություններ, որ վարչապետի աշխատասենյակից երբեք չես տեսնի: Մարզային այցելությունների ընթացքում ինձ համար բացահայտվեցին պրոբլեմներ, որոնք առողջապահության համակարգում առկա են, և իմ գնահատականն այն էր, որ մենք դեռևս պատրաստ չենք այդ մեծ քայլը անելուն», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առողջապահության համապարփակ ապահովագրության մասին:
Վարչապետի դիտարկմամբ՝ 2018-ից ի վեր առողջապահության բյուջեն կրկնապատկվել է, իսկ դեպքերը, որոնք սպասարկվում են պետական բյուջեի հաշվին՝ ավելի քան կրկնապատկվել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: