«Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից
Մադրիդի «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից։
Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է, որը, ըստ տարբեր ինսայդների, դժվար թե կողմերը երկարաձգեն։
Մադրիդցիները ամռանը կփորձեն տրանսֆեր ձևակերպել՝ նրան փոխարինող գտնելու համար, հայտնում է El Gol Digital-ը։ Ըստ աղբյուրի՝ ամենահավանական թեկնածուն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան է։
«Ինտերը» ցանկանում է Բարելայի տրանսֆերի համար ստանալ 80 միլիոն եվրո, սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը համոզված է, որ միլանցիներին կարելի է համոզել 60 միլիոն եվրոյով համաձայնել տրանսֆերին։
Այս մրցաշրջանում Բարելան «Ինտերի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 80 միլիոն եվրո, փոխանցում է Armsport-ը։