Հրդեհ՝ տներից մեկի բակում
Այսօր՝ նոյմբերի 23-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններոմ ՀՀ նեքրին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջի բնակավայրի տներից մեկի բակում անասնակեր է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ամասիայի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ բակում կուտակված անասնակերում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մեկուսացրել են այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Ամասիայի ոստիկանությունում պարզում են դեպքի հանգամանքները: