Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել
Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մրցույթ է հայտարարել։
Այս մասին հաղորդագրությունը զետեղված է հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։
«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» ՀՕ-516-Ն օրենքի 27-րդ հոդվածը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուհետ՝ ԿԳՄՍ) նախարարի 09․10․2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հայաստանի Կինոյի հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ։ Պաշտոնի հավակնորդը պետք է ունենա կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն 3 (երեք) տարվա մասնագիտական աշխատանքի փորձ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանի հավելվածի 36-րդ կետ)»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում։