Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է լքել Մանչեսթեր Սիթին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է անգլիական թիմից իր վաղաժամ հեռանալու պայմանը։
«Ես կցանկանայի ևս երկու մրցաշրջան անցկացնել այստեղ: Բայց ես գիտեմ, որ եթե արդյունքները լավը չեն, ապա երկու տարի էլ չի լինի։
Նույնը վերաբերում է ֆուտբոլիստներին: Անկախ նրանից, թե որքան լեգենդար եք դուք, դուք պետք է մշտապես հանդես գաք ձեր մակարդակով:
Եթե ոչ, սեփականատերը, նախագահը և երկրպագուները կասեն. «Ի՞նչ է կատարվում: Մեզ փոփոխություն է պետք»։ Բոլորը ճնշման տակ են՝ առաջին հերթին ես»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: