Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին․ մանրամասներ
Մամուլում շահարկվում է, որ հեռացած պաշտոնյաներին հրաժարական տալու խնդրանքը վարչապետը փոխանցել է SMS հաղորդագրություններով, կիրակի ուշ երեկոյան:
Հանրային ՀԸ եթերում անդրադառնալով դիտարկմանը, վարչապետն ասաց՝ այո, գրավոր տեքստով են եղել դրանք:
«Կիրակի օրը` այո, ուշ երեկոյան` ոչ, գրավոր տեքստայինը` այո, որովհետև կան իրավական, քաղաքական, բարոյական նրբություններ, ես կարևոր եմ համարել, որ այն, ինչ ասում եմ, լինի գրավոր, որպեսզի էդ գրավոր տեքստը, եթե պետք լինի, ըստ անհրաժեշտության կարղանանք խոսել: Որովհետև բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել շատ լայն մեկնաբանություններ, տարընթերցումներ: էնտեղ, որտեղ խոսակցությունը գրավոր է, ավելի արդյունավետ է»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նաև նշեց, որ պաշտոնանկությունների վերաբերյալ որոշումները եղել են միանձնյա, քանի որ վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: