Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատի տալ ՖԻՖԱ-ին՝ ակումբային ԱԱ-ի ուղեգրի համար․ ի՞նչ է պատահել
Մինչ որոշ ակումբներ դժգոհություն են հայտնում նոր ակումբային աշխարհի առաջնության վերաբերյալ, մյուսները ցանկանում են խաղալ դրանում այնքան եռանդով, որ նույնիսկ պատրաստ են դատի տալ ՖԻՖԱ-ին մասնակցությունն ապահովելու համար։
Ըստ Inside World Football-ի, Կոստա Ռիկան ներկայացնող «Ալախուելենս» ակումբը բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին, որում ասվում է, որ իրենց է պատկանում մրցաշարի 32 հրավերներից մեկը: Լատինական Ամերիկայի թիմը պնդում է, որ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի երկու նախորդ հաղթողները՝ մեքսիկական «Լեոն» և «Պաչուկան», պատկանում են նույն սեփականատիրոջը:
Ուստի «Ալախուելենսեն» ՖԻՖԱ-ին կոչ է անում լուծել խնդիրը՝ հեռացնելով երկու ակումբներից մեկին: Ակումբի նախագահ Մարկո Վասկեսը կարծում է, որ դա ՖԻՖԱ-ի կանոնների ուղղակի խախտում է։ «Ալախուելենսեն» նույնիսկ պատրաստ է դիմել դատարան՝ փաստաբաններ վարձելով Իսպանիայից, որպեսզի լիարժեք պաշտպանի իր իրավունքները։
Հիշեցնենք , որ նախկինում Լյովենի համալսարանի զեկույցում նշվում էր, որ Աշխարհի ակումբային առաջնությունը խախտում է աշխատանքային օրենսդրությունը, փոխանցում է Armsport-ի։