Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա և Շահսուվարյան փողոցի խաչմերուկում փորման աշխատանքներ կատարելիս տրակտորը բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արթուր Հակոբյանի վարած «GSB» մակնիշի տրակտորը հողային աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վնասել է գազի խողովակը, ինչից գազի արտահոսք է սկսել և օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը և կարճ ժամանակահատվածում վերականգնել վթարը, ինչից հետո գազամատակարարումը սկսվել է։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։