Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք` ինքը իր քաղաքապետին ընտրի. Փաշինյան
Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ վարչապետը նշեց, որ խնդիրների լուծման ճանապարհը նոր ընտրություններն են, որի իրականացման համար որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է տեղի ունենան։
«Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք, որ ինքը իր քաղաքապետին ընտրի։ Բայց մյուս կողմից էլ այն, ինչ տեղի է ունեցել, անպատասխանատվության բացառիկ դրսևորում է, և բոլոր այն շահարկումները, որ Կառավարությունը որևէ ձևով որևէ մեկին ճնշել է, որ նա ինչ-որ գործողություն անի կամ չանի, դա անհեթեթություն է»,-ասաց Փաշինյանը։