Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. Փաշինյան
Վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված։ Կադրային այդ փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր բոլոր գործընկերների աշխատանքը ես գնահատում եմ, նրանք բոլորը իրենց էական ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման գործում: Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, և 2018-ից են բարձրացվել, դրանից հետո ու մինչև օրս էլ, և այդ հարցերը ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտություն ունեն:
Ովքեր թողել են իրենց պաշտոնը, նրանք բոլորը, առանց բացառությունների արել են համակարգային փոփոխություններ: Օրինակ ՆԳՆ-ն, ոստիկանությունը էնպիսին չէ, ինչպիսին եղել է 2020 թվականին, երբ Վահե Ղազարյանը նշանակվեց ոստիկանապետ, հետո ՆԳ նախարար: Նույնը կարող ենք ասել Հակակոռուպցիոն կոմիտեի մասին, որը զրոյից ստեղծված մարմին է: Քննչական կոմիտեն ևս համակարգային և կադրային փոփոխություններ է ապրել, ՏԿԵՆ-ը ինչ ահռելի ծավալի աշխատանք է իրականացնում հանրապետությունում, ՊԵԿ-ը շատ լուրջ բարեփոխումների է ենթարկվել,- ասաց վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: