Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։
Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։
Շրջայցին մասնակցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Նախարարը շրջել է Գյումրու բուժկենտրոնում, վիրաբուժական բաժանմունքի ընթացիկ նորոգման աշխատանքների վերաբերյալ արել նկատառումներ և տվել առկա խնդիրները վերացնելու հանձնարարական։
Անահիտ Ավանեսյանն այցելել է նաև Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա, որն արդեն ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ ունի շարժական թվային նոր ռենտգեն սարք։ Այն էականորեն կբարելավվի ԱԱՊ օղակի կողմից տրամադրվող սքրինինգային, ախտորոշիչ և բուժական ծառայությունների հասանելիությունն ու որակը։ Այն կսպասարկի տարածքի 13973 հազար բնակչությանը։