Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությունը։
Համերգի ընթացքում կհնչեն քառյակի բարձրարվեստ կատարումները։ Հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արեգ Առուստամյան ջազ-տրիոն, անվանի մեներգիչներ Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բասենցը, դաշնակահար-դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Կարին-Հելլման Գևորգյանը։