Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա տուժած
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում 56-ամյա Մայիս Ա.-ն իր վարած «Shacman» մակնիշի բետոնախառնիչով կողաշրջվել է:
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել շինարարության աշխատակիցները տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշված վայրում կառուցվում է 3 բազմաբնակարան բնակելի շենք: