Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել։
Որոշման նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում։
Նշվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։