Չավին չի գլխավորի Ինտեր Մայամին
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին, որը ի սկզբանե համարվում էր «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն, չի գլխավորի MLS-ը նեկայացնող ակումբը: Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը որոշել է հրաժարվել Չավիի թեկնածությունից՝ կապված «Բարսելոնայի» նախկին թիմակիցների՝ մասնավորապես Մեսիի և Ալբայի հետ ունեցած նրա լարված հարաբերությունների պատճառով։
Նշվում է, որ նրա հարաբերությունները Լիոնել Մեսսիի հետ ավելի սառն են դարձել, չնայած մինչ այդ լավ էին։ ժորդի Ալբայի հետ հարաբերությունները շատ ավելի վատն են՝ նախկին թիմակիցները խզել են բոլոր կապերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնի մեկ այլ առաջնահերթ թեկնածու է համարվում Խավիեր Մասկերանոն։