Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել է երկու գլխավոր մարզչի
Իտալական «Պյաչենցա» ակումբը մեկ օրում աշխատանքից ազատել է երկու գլխավոր մարզիչների։
Թիմի ղեկավարությունը մեկ օր առաջ հայտարարեց, որ մարզական տնօրեն Ալեսիո Սեստուն և գլխավոր մարզիչ Կարմինե Պարլատոն լքում են իրենց պաշտոնները։
Վերջինիս փոխարինեց Սիմոնե Բենտիվոլիոն, ով իր նոր պաշտոնում մեկ օրից ավելի չաշխատեց։
«Մենք երկկողմանի համաձայնությամբ խզել ենք պայմանագիրը Սիմոնե Բենտիվոլիոյի հետ։ Այսուհետ թիմը կգլխավորի Ստեֆանո Ռոսինին»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասվում է ակումբի հայտարարության մեջ: