Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում
Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում:
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, լրամշակվել և նոր պահանջներ են ներկայացվել մթերքի տեխնիկական բոլոր բնութագրերի նկատմամբ:
Կարևոր բարեփոխումներից մեկն էլ այն է, որ ավարտական փուլում է սննդի պատվերների գրանցման միասնական հարթակի ստեղծումը: