Մի խումբ լրագրողներ են ձերբակալվել
Հայաստանի հարևան երկրներում, վերջին օրերին, լրագրողներին ձերբակալելը վարակիչ է դառնում կամ լրագրողներն են վարակվում հակահեղափոխական մտքերով, իսկ քանի որ մեր տարածաշրջանում հեղափոխություններ չեն սիրում, ուրեմն հեղափոխություն հրահրողները լավագույն դեպքում ձերբակալվում են:
Իրանական մամուլի փոխանցմամբ մի խումբ լրագրողներ են ձերբակալվել, մեղադրվելով հակահեղափոխական պարբերականների հետ համագործակցելու մեջ: Նրանք «Արման», «Բեխար» և այլ հեղինակավոր թերթերի լրագրողներն են:
Հիշեցնենք, որ երեկ լրագրողների ձերբակալման և թունավորման զանգվածային դեպք գրանցվել էր նաև մեկ այլ հարևան երկրում՝ Ադրբեջանում: