Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան
Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք ողջունում ենք խաղաղության և կայունության օգտին Հայաստանի ընտրությունը։ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ ոչ միայն հումանիտար հարցերը կլուծվեն, այլև պայմաններ կստեղծվեն առևտրի, փոխգործակցության և զարգացման համար»,- ասել է նա։