Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի կենսագրությունը
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Տիգրան Դադունցը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։ 2019 թվականից Տիգրան Դադունցն զբաղեցրել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնը: «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ
Տասնյոթը հունիսի, 1993 թվական
Աշխատանքային գործունեություն
2024թ․նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ:
2023թ. օգոստոսից հանդիսանում է «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ որպես կենտրոնի համահիմնադիր հանդիսացող կազմակերպության ներկայացուցիչ:
2019թ. նոյեմբերից զբաղեցրել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնը:
2019թ․հունիսից եղել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ:
2017 թվականին եղել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետ։
Կրթություն
2018թ. առ այսօր հանդիսանում է Երևանի պետական համալսարանի հայցորդ:
2016-2018թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2010-2016թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:
Դասախոսական և մասնագիտական այլ գործունեություն
2020թ. ապրիլից դեկտեմբեր ամիսներին Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության (IDLO) կողմից ներգրավվել է որպես սնանկության դատավորների վերապատրաստման ծրագրերի մշակման փորձագետ:
2020թ. հուլիսից ընդգրկված է Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովում, իսկ 2023թ. դեկտեմբերից՝ Հաշտարարների որակավորման հանձնաժողովում՝ որպես հանձնաժողովի անդամ:
2019-2023թթ․ փորձագիտական աշխատանքներ է իրականացրել «Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա» (PwC Armenia) կազմակերպությունում՝ կորպորատիվ ոլորտի, ինչպես նաև կանաչ ֆինանսավորման և էլեկտրական մեքենաների օգտագործման համար նպաստավոր քաղաքականության, օրենսդրական և կարգավորող միջավայրի ձևավորման հարցերում։
2018թ. մարտից հունիս ամիսներին հանդիսացել է ՄԱԿ Բնակչության հիմնադրամի իրավախորհրդատու՝ առողջապահության ոլորտի օրենսդրության բարեփոխումների շրջանակներում:
2018թ. մայիսին և 2020թ. հուլիսին հանդիսացել է դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության գնահատման հանձնաժողովի անդամ:
2018թ. սեպտեմբերից առ այսօր դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնում, իսկ 2021թ.-ից՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ սնանկության կառավարիչների ուսուցման ծրագրով:
2015-2017թթ․ աշխատել է «Յունիբանկ» ԲԲԸ-ում, նախ՝ համապատասխանության գծով մասնագետ, այնուհետ՝ իրավաբան:
Մասնագիտական զարգացման ծրագրեր
2024թ. օգոստոսից սեպտեմբեր ամիսներին մասնակցել է Երիտասարդ մասնագետների Շվեդական ինստիտուտի ակադեմիայի և Հալմստադի համալսարանի (Շվեդիա) կողմից իրականացվող «Քաղաքականության ինտեգրում և թափանցիկության գործելակերպեր թվային դարաշրջանում» վերապատրաստման ծրագրին:
2023թ. սեպտեմբերից հոկտեմբեր ամիսներին ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից իրականացվող «Մասնագիտական փոխանակման ծրագրի» (Professional Fellows Program) շրջանակներում մասնագիտական պրակտիկա է անցել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սենատում:
2021թ. մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կրթամշակութային հարցերի բյուրոյի կողմից իրականացվող Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին (IVLP):
2019թ. մասնակցել է Լեյդենի համալսարանի և Տեղական կառավարման Հաագայի ակադեմիայի կողմից իրականացվող MATRA Rule of Law վերապատրաստման ծրագրին, ինչպես նաև Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության (IDLO) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից իրականացվող՝ Սնանկության ոլորտի վերապատրաստողների վերապատրաստման ծրագրին:
Զինվորական ծառայություն
2011-2013թթ․ծառայել է ՀՀ Զինված ուժերում, զորացրվել է ավագի կոչումով:
Այլ տեղեկություններ
2020 – 2022թթ․ հանդիսացել է Վիեննայում անցկացվող Վիլեմ Վիս միջազգային առևտրային արբիտրաժի դատախաղ մրցույթի ազգային թիմի մարզիչ:
2017 – 2018թթ․ եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ:
Հանդիսանում է 2 ուսումնական ձեռնարկի համահեղինակ («Սնանկության վարույթը Հայաստանի Հանրապետությունում», 2022թ., «Ֆինանսական առողջացման վարույթը Հայաստանի Հանրապետությունում», 2022թ.) և 8 գիտական հոդվածի հեղինակ:
2017 – 2018թթ․ եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ:
Հանդիսանում է 2 ուսումնական ձեռնարկի համահեղինակ («Սնանկության վարույթը Հայաստանի Հանրապետությունում», 2022թ., «Ֆինանսական առողջացման վարույթը Հայաստանի Հանրապետությունում», 2022թ.) և 8 գիտական հոդվածի հեղինակ:
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած չէ: Անկուսակցական է: