Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի հարվածից մահացածը Զվարթնոցից էր
«Մեր գյուղում աշխատելու էր եկել։ Ռեմոնտչիկ տղա էր։ Ինքը Զվարթնոցից էր, գիտեմ, որ ամուսնացած էր։ Երեխա էլ ուներ, 40-ն անց մարդ էր։ Չգիտեմ ինչ ասել։ Դժբախտ դեպք է։ Գնացքը մի քանի անգամ ազդանշան է տվել, սակայն չի կարողացնել անցնել, ավելին, տեսանյութից պարզ է, դառնում, որ դանդաղեցրել է ընթացքը, կարծես չի կարողացել անցնել, երևի շփոթվել է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Արտաշար գյուղի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 21-ի առավոտյան, Արտաշար գյուղում մեքենան բախվել էր ջերմաքարշին, ինչի հետևանքով մեքենայի վարորդը մահացել էր։