ՌԴ-ն վճռական և հայելային պատասխան կտա․ Պուտինը հանդես է եկել կոչով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հատուկ գործողության գոտում տիրող իրավիճակի մասին հայտարարությամբ:
Նա ասել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իր զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ։
«Ռուսաստանը պատրաստ է վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, բայց պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։
ՌԴ-ն Ուկրաինայի և բարեկամ երկրների քաղաքացիներին կխնդրի լքել հնարավոր ոչնչացման գոտիները»,-նշել է նախագահ Պուտինը։