Երևան, 24.Նոյեմբեր.2024, 00:00 |
Էլեկտրահարության դեպք՝ Երևանի գազալցակայաններ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո...

Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին

Հայաստանում դեղերի մանրածախ իրացում (դեղատնային  գործունեություն) իրականացնող մի շարք ընկերություններ, որոնք միասին ներկայացնում են ավելի քան 600 դեղատներ, նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրելով հանձնարարել  իրավասու մարմիններին դադարեցնել  էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ ոչ իրավաչափ և անհամաչափ տուգանքներ կիրառելու գործելակերպը, որը դեղատների սեփականատերերին կարող է հասցնել սնանկացման եզրին։

Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ։ 

«Ինչպես հայտնի է՝ օրենսդրության՝ վերջերս կատարված փոփոխության համաձայն՝ որոշակի դեղերի բացթողումը կարող է կատարվել միայն էլեկտրոնային դեղատոմսերի առկայության պարագայում: Մինչդեռ, ինչպես պարզվեց դեղատոմսերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի գործարկումից անմիջապես հետո, ունեցած լուրջ ծրագրային թերությունների և ՀՀ-ում առողջապահական ենթակառուցվածքի անպատրաստ լինելու պատճառով ներկայումս դեղերի բացթողնման էլեկտրոնային համակարգը փաստացի չի գործում՝ բացառությամբ, թերևս, պետության կողմից քաղաքացիներին անհատույց բաց թողնվող դեղերի համար էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման դեպքերի։

Էլեկտրոնային համակարգի չգործելու պատճառները շատ են․ որպես հիմնական պատճառ կարելի է հիշատակել, թերևս այն, որ բժիշկները դեղատոմսը դուրս չեն գրում էլեկտրոնային եղանակով և շարունակում են դուրսգրել թղթային տարբերակով։ Ավելին, մինչ օրս շատ բժիշկներ փաստացի չեն միացել էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման «Արմեդ» համակարգին և անգամ մեկ էլեկտրոնային դեղատոմս դուրս չեն գրել: Հաճախ նաև ծագում են տարբեր ծրագրային խնդիրներ (օրինակ՝ դեղատոմսի լրացումը երկար է տևում, համակարգը ժամանակ առ ժամանակ կանգնում է և չի աշխատում և այլն):

Բացի վերոգրյալը, ի հայտ են եկել նաև մի շարք տեխնիկական խնդիրներ․ օրինակ՝  «Արմեդ» համակարգի բազայում ոչ բոլոր դեղերի անվանումներն են առկա: Այսպես, կան դեղեր, որոնց գրանցման ժամկետը ՀՀ տարածքում լրացել է, սակայն փաստացի առկա են մինչև նշված ժամկետի լրանալը ներմուծված խմբաքանակներ, որոնք դեռևս պիտանի են օգտագործման համար և կարող են իրացվել սպառողներին: Սակայն, նման դեղերի համար էլեկտրոնային դեղատոմս դուրսգրելը դեղի գրանցման ժամկետի լրանալու պահից այլևս անհնար է դառնում, ինչը լրջագույն խնդիր է ստեղծում տվյալ դեղերի իրացման համար։

Վերոնշյալ իրավիճակը հանգեցրել է նրան, որ աճել է դեղերի ստվերային շրջանառությունը: Շատ դեղատներ սկսել են դեղերի ձեռքբերումը իրականացնել առանց համապատասխան հարկային հաշիվների և հետագայում իրացումը՝ առանց ՀԴՄ կտրոններ տրամադրելու, որպեսզի իրացվող դեղերի տվյալները չարտացոլվեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ բացառելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հետագայում խոշոր վարչական պատասխանատվության միջոցների կիրառումը։

Այսպես,  ներկայումս ՀՀ-ում առանց դեղատոմսի դեղ իրացնելու համար պատասխանատվությունը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի (Վերտառությունը՝ դեղերի շրջանառության ոլորտի պահանջները խախտելը) 7-րդ մասով, համաձայն որի՝ Դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերով իրացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Մինչև վերջերս ՀՀ-ում առանց դեղատոմսի դեղ իրացնելու համար պատասխանատվությունը իրավասու մարմնի՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կիրառվում էր յուրաքանչյուր անվանում դեղի համար։ Այսինքն, եթե նույն անվանում դեղից իրացվել է, դիցուք, 10 հատ, ապա կիրառվում էր տուգանք 5000 ՀՀ դրամ չափով։ Սակայն, ներկայումս, Տեսչական մարմինը փոխել է այս հարցում իր վարչարարությունը և սկսել է 5000 ՀՀ դրամ տուգանք կիրառել իրացված յուրաքանչյուր հատ դեղի համար։ Արդյունքում, դեղատան համար հնարավոր տուգանքի չափը հասել է աստղաբաշխական թվերի։ Մի կողմ թողնելով տվյալ վարչարարության իրավաչափության քննարկումը (այդ եղանակով իրականացված վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերը կվիճարկվեն դատարաններում) կարող ենք արձանագրել մի պարզ իրողություն․ տեսչական մարմինը փորձում է դեղատների սեփականատերերին սնանկացման եզրին հասցնելու չափի տուգանքներ կիրառել: Նաև առկա են դեպքեր, երբ տեսչական մարմինը վարչական վարույթի մասնակից հանդիսացող դեղատնային ընկերությանը չի տրամադրել ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, որը օրենքով վարչական վարույթի մասնակցի իրավունքն է:

Սակայն, նման որոշում կայացնելիս հաշվի չի առնվել մի հանգամանք՝ դեղատնային գործունեությունն առողջապահական գործունեության տեսակ է, և դեղատներն ունեն որոշակի սոցիալական պատասխանատվություն հասարակության առջև՝ ապահովելու բուժառուներին անհրաժեշտ դեղերով՝ վերացնելով նրանց կյանքին և առողջությանը սպառնացող ռիսկերը։

Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ ներկայումս ՀՀ կառավարության 05.08.2019թ.-ի թիվ 1080-Ն որոշմամբ (2024թ.-ի փոփոխություններով) նախատեսված՝ որոշ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսով իրացման համար սահմանված  ժամկետների հետաձգման նպատակով մշակվել է տվյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ: Ընդ որում՝ նախագիծը մշակվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից՝  նկատի ունենալով առկա շարունակական խնդիրները, նաև «Արմեդ» համակարգի անկատարությունը:

Ըստ նախագծի՝ նախատեսվում է դեղատոմսով բաց թողնվող, նշված որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի ա. և բ. պարբերություններում  չներառված այլ դեղերի, ինչպես նաև հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման մեկնարկի ժամկետը երկարաձգել՝  մինչև 01.01.2027թ.-ն: Սա ևս վկայում է, որ էլեկտրոնային դեղատոմսերի դուրս գրման համակարգն ունի խնդիրներ, որի մասին քաջատեղյակ է նաև ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող մարմինը:

Հավելենք, որ սույն գրությունը ներկայացնող ընկերությունների համար որևէ պարագայում ցանկալի չէ համապատասխան դեղերի բացթողումն իրականացնել առանց սահմանված կարգով տրված դեղատոմսերի:

Վերոգրյալ փաստարկները վկայում են այն, որ էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի նշանակման և իրացման գործընթացում առկա են էական խնդիրներ, որոնց արդյունքում դեղերի մանրածախ իրացման համակարգը  հայտնվել է փակուղում․ առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ իրացնել չի կարող, սակայն չկա նաև գործող համակարգ, որի պայմաններում տվյալ դեղատոմսի դուրսգրումը հնարավոր կլինի։ 

Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքները

                                                    ԽՆԴՐՈւՄ ԵՆՔ

1․ Հանձնարարել իրավասու մարմիններին չդրսևորել կամայական վարչարարություն և դադարեցնել դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ ոչ իրավաչափ և անհամաչափ տուգանքներ կիրառելու գործելակերպը, էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման գործընթացը վերադարձնել կառուցողական հուն և դիտարկել էլեկտրոնային դեղատոմսերի լրացումը և սպասարկումը խթանող որոշակի խրախուսական մեխանիզմների (կարգավորումների) ներդրման հնարավորությունը։

2․ Հանձնարարել կազմակերպել Ձեզ հետ հանդիպում-քննարկում վերոնշյալ հիմնախնդրի լուծման ուղիներ ներկայացնելու համար»

Նամակը ստորագրել են՝

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ

«ՌԻԹՄ ՖԱՐՄ» ՍՊԸ

«ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԴեՂԱՏՈւՆ ՀՁ» ՍՊԸ  

«ԷՍ-ՖԱՐՄԱ» ՍՊԸ  

«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈւՆ» ՍՊԸ

«ՖԱՐՄԴՈՄ» ՍՊԸ

«ՏՈՆՈւՍ-ԼԵՍ ՌԵՄԵԴԻ» ՍՊԸ

«ԼԱՌԱՖԱՐՄ» ՍՊԸ       

«ԱՌԻԱԼ» ՍՊԸ     

«ԱՎՐՈՐԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ   

«ԿԱՌԵ» ՍՊԸ    

«ԱՌՆԻԿԱ» ՍՊԸ   

«ԿՈւՌԱՄՈւՍ» ՍՊԸ    

«ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ԴԵՂԱՏՈւՆ» ՍՊԸ  

«ՍԻԹԻԶԵՆ ԼԵՎՈՆ ԼԱՄԱՐԱ» ՍՊԸ

«ԹԵՈՖԱՐՄԱ» ՍՊԸ    

«ԱԿԳ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈւՆ» ՍՊԸ    

Այս թեմայով

Էլեկտրահարության դեպք՝ Երևանի գազալցակայաններ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan