Արման Ավագյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Արման Ավագյանը (79 կգ) հաղթեց Իտալիայի Հանրապետության մասնակցին 7։4 հաշվով և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: