ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաքար վերամշակող ընկերությունում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինից հայտնում են, որ Արարատի մարզի Դարակերտ բնակավայրում գործող «ԱՍՍԱԹ-Մ» ՍՊԸ-ում արձանագրվել է մի շարք խախտումներ։
Մասնավորապես, հանքաքարի վերամշակման ընթացքում ընկերությունը տարածքում առկա խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության կատարել է ապօրինի ջրառ։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Ընկերության տնօրենը ենթարկվել է 2․800․000 դրամ վարչական տուգանքի: Ներկայացվել 3.500․000 դրամ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։