Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ ՊԵԿ-ը ղեկավարելու առաջարկ չի ստացել
Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չի ստացել, և նման քննարկում չկա:
Մամուլում տեղեկություն կա, որ հենց նա էլ կփոխարինի արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին, որը ևս շաբաթասկզբին աշխատանքից ազատման դիմում գրեց առանց բացատրությունների:
«Ազատության» հարցին՝ եթե առաջարկն ամեն դեպքում լինի, պատրա՞ստ է ստանձել ՊԵԿ նախագահի պաշտոնը, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, վարչապետը որտեղ, ինչ խնդիր դնի, կգնամ լուծելու»:
Այս պահին թափուր են նաև Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների նախագահների, ինչպես նաև ԲԴԽ նախագահի պաշտոնները: Նրանց ղեկավարները ևս ազատման դիմումներ էին գրել։