Կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Ասիական համ» ընկերության խմորեղենի արտադրամասի գործունեությունը:
Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ արտադրությունը կազմակերպվում է բնակելի տան պայմաններում՝ առանց սննդամթերքի անվտանգության պահանջներին համապատասխանության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
«Ընկերությանը տրամադրվել է ժամանակ խախտումները շտկելու և անհրաժեշտ նորմերին համապատասխանելու համար:
Հիշեցնում ենք՝ սննդամթերքի արտադրության բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել անվտանգությանը ներկայացվող պահանջները»,- հայտնում են ՍԱՏՄ-ից: